1405 դիտում
15:35 19-12-2018
Հրաչյա Ասցատրյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրաչյա Ասցատրյանը ՀՀ ԳԱԱ նախագահության դեկտեմբերի 19-ի նիստում:
Հրաչյա Ասցատրյանը ծնվել է 1976թ-ին Երևանում: Ավարտել է ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: 1994թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում: Մինչ տնօրենի պաշտոնում ընտրվելը նա ինստիտուտի փոխտնօրենն էր:
Հրաչյա Ասցատրյանի գիտական հետազոտությունները վերաբերում են կոմպյուտերագիտությանը, բարձր արտադրողականությամբ հաշվարկներին և տարաբաշխված համակարգերին, գիտական հաշվարկներին և ամպային տեխնոլոգիաներին: Նա շուրջ 90 գիտական հոդվածի հեղինակ է: Նրա ղեկավարությամբ թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել 4 ասպիրանտ:
Հրաչյա Ասցատրյանը «Արմկլաստեր» բարձր արտադրողականությամբ համակարգի ստեղծման համար աշխատանքային խմբի կազմում 2004թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին: Երկու անգամ ընդգրկվել է Հայաստանի 100 արդյունավետ գիտնականների ցանկում:
Հրաչյա Ասցատրյանը, որպես հիմնական կատարող և աշխատանքների ղեկավար, մեծ ներդրում ունի ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի, Եվրոպական Հանձնաժողովի, Սևծովյան տնտեսական համագործակցության և այլ միջազգային նախագծերի իրականացման գործում: Դասավանդում է ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնում և Հայաստանի ամերիկյան համալսարանում:
Նմանատիպ նյութեր
1026 դիտում
18:41 01-12-2016
Տրանսպորտի նախարարն այցելեց ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ
Այս բաժնից
1159 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1267 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1477 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ