211652_close_icon

Որոշողը վարչապետն է, պատասխանատուն վարչապետն է. Ծառուկյան

views-count14419 դիտում article-date 13:25 14-01-2019
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի ԲՀԿ-ն այն մասին, որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը վարչապետի ենթակայության ներքո են գտնվում,հայտարարեց. «Այսօր դուք բոլորդ էլ գիտեք, որ ժողովրդի վստահությունը մեր վարչապետն ունի եւ այսօր իրեն ձայնը տվել են, որոշողը վարչապետն է, պատասխանատուն վարչապետն է»։ Լրագրողի դիտարկմանը՝ այդպիսով սուրպերվարչապետությունը չի պահպանվում, նա ասաց, որ այդ հարցերը իրենք կքննարկեն, այդ հարցը դեռ չի առաջացել։ ԲՀԿ-ն արդյո՞ք որպես ընդդիմություն է դիրքավորվել,հարց ուղղեցին լրագրողները,ինչին ի պատասխան նա ասաց. « ԲՀԿ-ն այսօր ժողովրդի ձայնն է խորհրդարանում: Մեր ժողովուրդը սպասում է, որն օգուտ է երկրին, ժողովրդին, մենք դրան կողմ ենք լինելու, որը հակառակն է՝ դեմ ենք լինելու»։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր