Մարսելո. «Ռեալի» սեփականատերը Ռոնալդուն չէ, որոշողը Պերեսն է
«Ռեալի» պաշտպան Մարսելոն մեկնաբանել է այն լուրերը, որ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դեմ է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հնարավոր տեղափոխությանը:
«Ռոնալդուն չէ «Ռեալի» սեփականատերը: Եթե Պերեսը որոշի, ապա մեր մոտ կտեղափոխվի ցանկացած խաղացող: Չկա նման բան, որ Նեյմարը մեր մոտ չի գա, քանի դեռ Ռոնալդուն «Ռեալում» է:
Բոլոր խաղացողներն էլ ցանկանում են, որպեսզի Կրիշտիանու մնա թիմում: Նեյմարի համար դռները միշտ բաց են: Մեկը մյուսի հետ կապ չունի:
Կարծում եմ, աշխարհի լավագույն խաղացողները պետք է «Ռեալում» խաղան: Եվ ինչպես մի 2-3 տարի առաջ էի ասել, մի անգամ Նեյմարը մեր մոտ կլինի», ասել է Մարսելոն: