211652_close_icon
views-count2511 դիտում article-date 16:33 13-01-2019

Ռազմիկ Գրիգորյանը նշանակվել է «Լոռիի» գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի առաջին օգնական

Ռազմիկ Գրիգորյանը համալրել է «Լոռիի» մարզչական շտաբը: «Լոռիի» մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Գրիգորյանը կատարելու է գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի առաջին օգնականի պարտականությունները: Ռազմիկ Գրիգորյանի պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ երկարաձգելու հնարավորությամբ: Գրիգորյանը 2006-07թթ. աշխատել է Երևանի «Ուլիսում», 2007-09 թթ.՝ «Արարատում»: Մարզչական կարիերան վերսկսել է 2016 թվականին՝ Արթուր Պետրոսյանի հետ աշխատանքի անցնելով Հայաստանի ազգային հավաքականում: 2018 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր Գրիգորյանն աշխատել է «Արարատ-Արմենիայում»:

Նմանատիպ նյութեր