211652_close_icon
views-count15917 դիտում article-date 15:55 16-10-2014

Սուրեն Խաչատրյանի մտերիմ, քրեական անցյալով հայտնի Զարզանդ Գրիգորյանը չգիտի, թե կոնկրետ ինչ հարցերով է մարզպետի օգնական նշանակվել

Սյունիքի վերանշանակված մարզպետ Սուրեն Խաչատրյանի մտերիմներից Զարզանդ Գրիգորյանը, ով վերջերս նշանակվել է Սուրիկ Խաչատրյանի օգնական, չգիտի, թե ինքն ինչ հարցերով է մարզպետի օգնական նշանակվել: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը փորձեց զրուցել նրա հետ եւ հասկանալ, թե նրան կոնկրետ ինչ գործ է վստահված: Պարզվեց, որ ճիշտ է՝ Զարզանդ Գրիգորյանի գործը նոր նշանակմամբ էլ ավելի է ծանրաբեռնվել, բայց նա կոնկրետ չգիտի էլ, թե ինչ հարցերով է օգնական նշանակվել եւ թե որն է Սյունիքի մարզետարանում նրա բուն առաքելությունը: Զարզանգ Գրիգորյանից նախ հետաքրքրվեցինք, թե նա իր անցյալը քրեական համարու՞մ է, թե՞ ոչ, ինչպես նշել էր մամուլը, ինչը նա ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց: Պարզապես նշեց, որ ինքը բամբասանքներ մեկնաբանելու ժամանակ չունի: Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե նա ինչ հարցերով է օգնական նշանակվել, արձագանքեց. «Ազիզ ջան, ես ժամանակ չունեմ, զբաղված եմ: Հիմա աշխատանքի մեջ եմ»: Թեեւ Զ. Գրիգորյանը զրույցը շարունակեց, բայց ժամանակի սղությունը պատճառաբանելով՝ այդպես էլ չասաց, թե կոնկրետ ինչ հարցերով է օգնական նշանակվել: Դիտարկմանը, թե զրույցը երկարաձգելու փոխարեն այդ ժամանակահատվածում ցանկության դեպքում կարող էր հարցին պատասխանել, արձագանքեց. «Մեկ ժամ է, նույն հարցը շարունակում եք: Կարո՞ղ է, պարապ եք: Վա՜յյյ»: Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների եւ սպանության գործի շրջանակներում Զարզանդ Գրիգորյանն էլ էր կալանավորվել, իսկ ամիսներ անց՝ ազատ արձակվել:

Նմանատիպ նյութեր