211652_close_icon
views-count6165 դիտում article-date 23:24 12-01-2019

Թուրքիան զորավարժություններ է անցկացրել Սիրիայի հետ սահմանին

Թուրքիայի զինված ուժերը զորավարժություններ են անցկացրել Սիրիայի սահմանին մոտ գտնվող Հատայ նահանգում: Ավելի վաղ Թուրքիայի տարբեր շրջաններին ռազմական ստորաբաժանումները տեղափոխվել էին Հատայ՝ Յայլադաղ շրջանի սահմանամերձ հատվածն ուժեղացնելու համար: Այդքանով հանդերձ, թուրք զինվորականները շարունակում են Սիրիայի սահմաններին ռազմական տեխնիկա ուղարկել: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ նախատեսվում է ռազմական գործողություններ սկսել քրդական խմբավորումների դեմ: Ավելի վաղ Թուրքիան Սիրիայի տարածքում արդեն երկու ռազմական օպերացիա էր իրականացրել. «Եփրատի վահան» և «Դափնու ճյուղ», որի արդյունքում սահմանում անվտանգության գոտի էր ստեղծվել:

Նմանատիպ նյութեր