211652_close_icon
views-count1170 դիտում article-date 13:54 30-06-2015

Թուրքիան ծանր ռազմտեխնիկա է կենտրոնացնում Սիրիայի հետ սահմանին

Թուրքական բանակը տանկեր և զրահամեքենաներ է սկսել տեղակայել սիրիական Ջերաբլուս քաղաքին սահմանակից Գազիանթեփ նահանգի Քարքամըշ և Քիլիս բնակավայրերում, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը: Թուրքիայի ԶՈՒ ստորաբաժանումները այս պահին հետևում են Ջերաբլուսում «Իսլամական պետության» գրոհայինների շարժման ուղղություններին, իսկ Հալեպում շարունակվում են դաժան մարտերը ԻՊ-ի և սիրիական բանակի միջև: Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ Թուրքիան մտադիր է 18 հազարանոց զորք ուղարկել Սիրիա: Թուրքական ընդդիմությունը հայտարարեց, որ այդ դեպքում Թուրքիան կվերածվի ռազմական գործողությունների թատերաբեմի:

Նմանատիպ նյութեր