Թուրքիան Սիրիայի հետ սահմանին պատ է կառուցում
Սիրիայի հետ սահմանին՝ թուրքական Քուշաքլը ավանի մոտ, Թուրքիան պատ է սկսել կառուցել: Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, պատի կառուցմամբ թուրքական իշխանությունները նպատակ ունեն կանխել Սիրիայի տարածքից Թուրքիա անօրինական ճանապարհով մարդկանց ներթափանցումը:
Բետոնե պատի հաստությունը 30 սմ է, բարձրությունը՝ 3 մետր: Նախնական տվյալներով՝ ծրագրվում է մոտ 200 մետր երկարությամբ պատ կառուցել Քուշաքլը գյուղում և Աթմե ավանի մոտակայքում:
Նշենք, որ թուրք-սիրիական սահմանի երկարությունը կազմում է 800 կմ: