33736 դիտում
17:34 09-01-2019
Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանը թաքցնում, որ սովորել է հոգևոր ճեմարանում. politik.am
ՀՀ առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, պարզվում է, թաքցնում է իր կենսագրության որոշ հատվածներ: Մեր խմբագրության ստացած լուսանկարից պարզ է դառնում, որ նա հոգևոր կրթություն է ստացել:
Հետաքրքիր է, որ Միրզոյանի պաշտոնական կենսագրականում բացակայում է հոգևոր կրթություն ստանալու մասին տեղեկատվությունը: Գրված է, որ նա ծնվել է 1979 թվականին և 2000 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը: Բայց գրված չէ, թե երբ է ընդունվել ԵՊՀ, ավելին, պարզ չէ՝ նա ԵՊՀ՞ է ընդունվել, թե՞, օրինակ, հոգևոր ճեմարանից տեղափոխվել է ԵՊՀ:
Հայաստանի տարածքում գործում է երկու հոգևոր կրթոջախ` Էջմիածնի Գևորգյան ջեմարանը և Սևանի Վազգենյան հոգևոր դպրոցը:
Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի փոխտեսուչ տեր Մինասը Politik.am-ի հետ զրույցում ասաց, որ Արարատ Միրզոյանը իրենց մոտ չի ուսանել: Ըստ մեր զրուցակցի՝ դպրանոցում ուսանողների թիվը մեծ չէ, ինքն էլ 1995 թվականից ծառայություն է իրականացնում այնտեղ և հստակ կարող է ասել, որ նման ուսանող չեն ունեցել:
Էջմիածնի Գևորգյան ճեմարանից մեզ դեռ չի հաջողվել տեղեկատվություն ճշտել: Մամլո դիվան տեր Վահրամ քահանա Մելիքյանը հանդիպման էր, և հնարավոր չեղավ նրա հետ զրուցել:
Աղբյուրը՝ [url=http://politik.am/ararat-ekexecakan-hogevor/?fbclid=IwAR0pbLcgbcDC3Sm8g9eOvoCowOUo_W6T7vUS9vqSxMsB0OEgPGmaggTrHxc]politik.am[/url]
Նմանատիպ նյութեր
1938 դիտում
10:59 13-09-2019
Հետևել Լենինի խորհրդին՝ սովորել, սովորել, սովորել․ «Առավոտ»
2928 դիտում
22:54 18-02-2014
Ջրծաղիկի դեպք` Էջմիածնի հոգևոր ճեմարանում. տեսանյութ
3562 դիտում
21:44 20-03-2015
Համերգ՝ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1063 դիտում
20:46 04-05-2024
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան
1018 դիտում
20:29 04-05-2024
Բագրատ Սրբազանը պարզերես է անում բոլորիս՝ անկախ քաղաքական հայացքներից. Դավիթ Խաժակյան