1758 դիտում
11:42 09-01-2019
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը խորհրդակցություն է հրավիրել Ծառայության ղեկավար անձնակազմի մասնակցությամբ
Հունվարի 8-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար անձնակազմի մասնակցությամբ:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հանձնարարականով 2019 թվականից Ծառայության Երևան քաղաքի բոլոր բաժինների հարկադիր կատարողներին տրամադրվելու են կնիքներ, որոնցով հարկադիր կատարողներն անձամբ են կնքելու իրենց կայացրած որոշումները, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետության զգալի բարձրացմանը: Միաժամանակ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարել է բաժինների պետերին լինել խիստ հետևողական և հսկողություն սահմանել բաժիններում հարուցված կատարողական վարույթների նկատմամբ:
Հակոբ Հակոբյանի մեկ այլ հանձնարարականով տարեսկզբից վերացվել է հարկադիր կատարողների գիշերային հերթապահությունը:
Աշխատանքային հանդիպման օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ կառույցի ղեկավարն իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է հանձնարարականներ:
Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը ևս մեկ անգամ շնորհավորել է աշխատակիցներին անցած տոների կապակցությամբ՝ մաղթելով բարի ծառայություն:
Նմանատիպ նյութեր
1576 դիտում
16:35 03-09-2018
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը խորհրդակցություն է անցկացրել տեսչական և վերլուծական բաժնի անձնակազմի հետ
1355 դիտում
14:59 14-10-2019
Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի մասնակցությամբ
Այս բաժնից
196 դիտում
16:09 18-05-2024
Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը
766 դիտում
15:56 18-05-2024
Կդիմեմ ՄԻԵԴ, կստանամ գումարներս ու թոռնիկիս հետ կվայելեմ այն. Հովհաննես Շահինյան