211652_close_icon

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի մասնակցությամբ

views-count1733 դիտում article-date 14:59 14-10-2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում ԱՀ մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են գերատեսչության եւ մշտական ներկայացուցչությունների գործունեությանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ աշխատանքների արդյունավետությունը մեծապես կախված է համակարգված մոտեցումից, մայր Հայաստանի եւ Սփյուռքի համապատասխան կառույցների հետ սերտ փոխգործակցությունից: Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր