211652_close_icon
views-count3823 դիտում article-date 20:26 08-01-2019

ՀՔԾ–ն, մի ապօրինությունը վերացնելով, կատարել է մեկ այլ ապօրինություն. Մայրապետյանի փաստաբանական խումբ

[url=https://news.am/arm/news/489636.html?fbclid=IwAR0IqBnhgHUZonxfUEWmW-3wKFPZt64mfuCFa_iOHkDf46PLK9vZbyibijA]News.am-[/url]ը գրում է. Հատուկ քննչական ծառայությունը, մի ապօրինությունը վերացնելով, կատարել է մեկ այլ ապօրինություն։ Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը՝ անդրադառնալով ՀՔԾ–ի այն որոշմանը, որ վերադարձրել են Մայրապետյանի անձնագիրը, սակայն թույլ չի տալիս մեկնել երկրից։ «Սույն թվականի հունվարի 8-ին ՀՔԾ-ն վերջապես գրավոր պատասխանել է Սամվել Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանի դիմումին և վերադարձրել է Մայրապետյանի անձնագիրը, չնայած նրան, որ տոներից առաջ ՀՔԾ քննիչը բանավոր մերժել էր այդ նույն դիմումը: Ակնհայտ է, որ ՀՔԾ-ն այս քայլն արել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի Սամվել Մայրապետյանի գործով ՀՀ կառավարությանը հարցեր առաջադրելու արդյունքում: Զավեշտալի է, սակայն, այն հանգամանքը, որ վերադարձնելով Մայրապետյանի անձնագիրը, նույն պատասխանի մեջ ՀՔԾ-ն գրավոր առարկել է, որ Սամվել Մայրապետյանը ՀՀ-ից մեկնի, ավելին՝ պատասխանում ասված է, որ Մայրապետյանի Հայաստանից դուրս գալու ցանկացած փորձ կդիտարկվի որպես քննությունից թաքնվելու գործողություն: Եզրակացություն. ՄԻԵԴ-ի ճնշման ներքո՝ ՀՔԾ-ն ստիպված լինելով շտկել է իր մեկ ապօրինի գործողությունը, սակայն միաժամանակ կատարել է մեկ այլ ապօրինություն. առանց որևէ հիմնավորման, կյանքին և առողջությանը սպառնացող ակնհայտ վտանգի առկայության պարագայում Մայրապետյանին զրկել է անհետաձգելի բուժում ստանալու իրավունքից: Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/489636.html?fbclid=IwAR0IqBnhgHUZonxfUEWmW-3wKFPZt64mfuCFa_iOHkDf46PLK9vZbyibijA]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր