2139 դիտում
09:19 10-05-2016
Խոսել զիջումների մասին՝ անհեթեթություն է. Արկադի Ղուկասյան. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. ««Ստեղծված իրավիճակում խոսել զիջումների մասին անհեթեթություն է, ի՞նչ զիջում, երբ Ադրբեջանը մտածում է հերթական ռազմական գործողությունների մասին»,- ասել է ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը,- «Ոչ մի զիջում չի կարող լինել միակողմանի: Մեր զիջումները կախված են Ադրբեջանի պահվածքից և զիջումներից»:
Հարցին, թե ի՞նչ նպատակ էր հետապնդում Ադրբեջանը` մեկ ամսից ավելի նման գործողություններ ծավալելով շփման գծում, Արկադի Ղուկասյանը պատասխանեց. «Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձել է գյուղ, քաղաք գրավել, ռազմական հաջողության հասնել, բայց նրան չի հաջողվել: Ես վստահ եմ, որ մենք միշտ արժանի հարված կարող ենք տալ Ադրբեջանի ցանկացած ռազմական գործողությանը»: Բանակցությունները վերսկսելու մասին նա ասաց. «Իհարկե, բանակցություններ միշտ անհրաժեշտ են: Իսկ Արցախն էլ միանշանակ պետք է դառնա կողմ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
655 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1036 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»