«Ռեալը» «Բարսային» զիջում է 10 միավոր. երբեք նման տարբերությամբ զիջող թիմը հետո չեմպիոն չի դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց «Ռեալ Սոսյեդադին» և իջավ 5-րդ հորիզոնական:
Մադրիդյան ակումբը Պրիմերայի առաջատարից՝ «Բարսելոնայից», ետ է մնում արդեն 10 միավորով:
Դեռ ոչ մի անգամ նման բան չի եղել, որպեսզի առաջին տեղից ավելի քան 9 միավոր ետ մնող թիմը հետագայում չեմպիոն դառնար:
Վերջին 6 մրցաշրջաններից միայն մեկում է «Ռեալը» դարձել Իսպանիայի չեմպիոն. 2016/17 մրցաշրջանում: