211652_close_icon
views-count4747 դիտում article-date 21:51 06-03-2017

Խեսե Ռոդրիգես. «Բարսելոնան» շանս չունի, միայն «Ռեալը» կարող է ՊՍԺ-ին 4 գնդակի տարբերությամբ հաղթել

«Լաս-Պալմասի» կիսապաշտպան Խեսե Ռոդրիգեսը, որ իրավունքները պատկանում են ՊՍԺ-ին, գնահատել է ֆրանսիական թիմի հնարավորությունները Չեմպիոնների լիգայում: 1/8 եզրափակիչ առաջին խաղում ՊՍԺ-ն 4:0 հաշվով հաղթել էր «Բարսելոնային»: ««Ռեալը» միակ թիմն է, որը կարող էր այդ տարբերությունը ետ բերել: «Բարսելոնան» ոչ մի շանս չունի: Բացի այն, որ ՊՍԺ-ն հիանալի ֆուտբոլիստներ ունի, այդ թիմը նաև ֆիզիկապես է լավ պատրաստված: Նրանք լավ մարզված են: Էմերին մեծ աշխատանք է տարել` տակտիկական և ֆիզիկական պատրաստվածության առումով: «Բարսելոնայի» խնդիրը շատ բարդ է: Նրանք պետք է ոչ միայն չորս գոլ խփեն, այլ նաև` բաց չթողնեն: Ցանկանում եմ, որ ՊՍԺ-ն հաղթի և շարունակի պայքարը մրցաշարում», ասել է Խեսեն:

Նմանատիպ նյութեր