Տիբո Կուրտուա. Արդար չի լինի, եթե «Բարսային» չեմպիոն հռչակեն
«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան անդրադարձել է Իսպանիայի առաջնության վերսկսմանը:
«Մենք ընդամենը երկու միավոր ենք զիջում «Բարսելոնային» և կարող ենք չեմպիոն դառնալ, այնպես որ մեր բախտը չի բերի, եթե մրցաշրջանի արդյունքները չեղարկեն:
Եթե «Բարսելոնային» չեմպիոն հռչակեն, ապա այն անարդար կհամարեմ: Մենք նրանց հետ ոչ-ոքի ենք խաղացել, իսկ երկրորդ խաղում հաղթել ենք, այնպես որ, մենք ավելի ուժեղ ենք նրանցից: Մենք նրանցից ետ ենք մնում երկու միավորով, այնպես ես ես չէի համաձայնվի նման որոշմանը:
Անգլիայի և «Լիվերպուլի» դեպքում ամեն ինչ այլ կերպ է: Ես կարող եմ դա հասկանալ: Մենք 11 խաղ ունենք, չեմպիոնին հիմա որոշել դեռ շատ վաղ է: Առանց մրցաշրջանն ավարտվելու, ճիշտ կլինի, որ չեմպիոն ոչ մեկին չճանաչենք», ասել է Կուրտուան: