Արմենակ Մնջոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ Մալաթիայի սուրբ Աստվածածին եկեղեցում
«Էրեբունի» ԲԿ–ում նախօրեին մահացած «Դրոյի» գործով ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունվարի 7-ին,Մալաթիայի սուրբ Աստվածածին եկեղեցում՝ ժամը 17:00-ին։
Թաղման արարողությունը տեղի կունենա հաջորդ օրը, հունվարի 8-ին, նույն եկեղեցուց՝ ժամը 13:00-ին:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/06/1114344/]հայտնել [/url]էինք, որ Ա. Մնջոյանի վիճակը վատացել էր հունվարի 3-ի առավոտյան՝ Նուբարաշեն ՔԿՀ-ում: Նա Էրեբունի բժշկական կենտրոն էր տեղափոխվել սրտամկանի կաթվածով եւ թոքի այտուցով։