Արմենակ Մնջոյանի առողջական վիճակի և բուժօգնությանն առնչվող հարցերը ՄԻՊ աշխատակազմի ուշադրության ներքո են
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի առողջական վիճակի, նրա բուժօգնությանն առնչվող հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտյան քննարկել է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և բժիշկների հետ։
Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ իրենց ուշադրության ներքո են պահելու ինչպես այս, այնպես էլ նրա մյուս իրավունքների հետ կապված հարցերը։