211652_close_icon
views-count34851 դիտում article-date 19:40 05-01-2019

Երևանում 48–ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու. վերջինը հիվանդանոցում մահացել է. ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Ավան վարչական շրջանի բնակիչ, 48-ամյա Խաչատուր Սահրադյանը իր վարած Opel մակնիշի 35 VՍ 291 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել անձը չպարզված 60-65 տարեկան տղամարդու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ ժամը 14:00-ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր են մեկնել Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետ Խաչիկ Սամվելյանի և հետաքննիչ Սարգսյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր