3334 դիտում
19:30 05-01-2019
Արտակ Բեգլարյանը և Արցախի ՄԻՊ աշխատակիցներն այցելել են Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արտակ Բեգլարյանը և Արցախի ՄԻՊ աշխատակիցներն այցելել են Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և ՄԻՊ աշխատակազմի մի խումբ աշխատակիցներ հունվարի 5-ին այցելել են Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն՝ շնորհավորելու երեխաների Ամանորն ու Սուրբ Ծնունդը և ծանոթանալու կենտրոնի պայմաններին: Պաշտպանը կարևորել է փակ և կիսափակ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանությունը՝ հայտնելով իր վճռականությունը պարբերական ուշադրության ներքո պահելու առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հիմնախնդիրները: Պաշտպանն ու ՄԻՊ աշխատակիցներն անմիջական միջավայրում շփվել են կենտրոնի սաների հետ, ինչպես նաև առանձնազրույց ունեցել որոշ երեխաների և հաստատության աշխատակիցների հետ: Նրանք ծանոթացել են առկա պայմաններին և արձանագրել մի շարք խնդիրներ, որոնց լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում համապատասխան առաջարկներ են ներկայացվելու պետական լիազոր մարմիններին:
[b]ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1428 դիտում
14:47 27-07-2021
Արցախի ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն
1664 դիտում
20:39 27-07-2022
Արցախի ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն
3255 դիտում
13:40 21-12-2019
Պաշտպանը չհայտարարված այց է կատարել Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն
Այս բաժնից
958 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության
868 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան