211652_close_icon
views-count9005 դիտում article-date 18:20 05-01-2019

Վրացի թոշակառուների թոշակը բարձրացել է

Հունվարի 1-ից Վրաստանում կնեսաթոշակը կաճի 20 լարիով ( 7,5 դոլար) և կհասնի 200 լարիի (75,2 դոլար)։ 20 լարիով կավելանա նաև հաշմանադամության նպաստը, գրում է [url=https://jam-news.net/%D0%B3%D1%80%D1%83%D0%B7%D0%B8%D0%BD%D1%81%D0%BA%D0%B8%D0%BC-%D0%BF%D0%B5%D0%BD%D1%81%D0%B8%D0%BE%D0%BD%D0%B5%D1%80%D0%B0%D0%BC-%D0%BF%D0%BE%D0%B2%D1%8B%D1%81%D0%B8%D0%BB%D0%B8-%D0%BF%D0%B5%D0%BD/?lang=ru]Jamnews[/url]-ը։ Այսօր Վրաստանում կենսաթոշակ է ստանում ավելի քան 745 հազար մարդ։ Կանանց կենսաթոշակային տարիքը 60 տարեկանն է, տղամարդկանցը՝ 65 տարեկանը։ 2019թ-ին կենսաթոշակային ծախսերը նախորդ տարվա համեմատ կաճեն և ընդհանուր առմամբ կկազմեն երկու միլիարդ լարիի [մոտ $75,5 մլրդ]։2018 թ-ին կենսաթոշակի վրա ծախսվել է 1,7 մլրդ լարի [մոտ $642 մլն]։ Վերջին անգամ կոնսաթոշակը բարձրացվել էր 2016թ-ին։ Այն ժամանակ այն դարձել էր 180 լարի (ավելի քան 67.7 դոլար)։ Ինչպես վստահեցնում են իշխանությունները, մեկ տարուց՝ 2020թ-ի հունվարի 1-ից կենսաթոշակները կաճեն ևս 20 լարիով։ • Վրաստանում կենսաապահովման նվազագույն գումարը 2018թ-ին աշխատունակ տղամարդդու հաշվարկով կազմել է 174,3 լարի՝ ըստ «Սակստատ» ազգային վիճակագրական ծառայության տվյալների։ Դրանցից 121,7 լարին նախատեսված է սննդի համար, մնացածը՝ հիգիենայի և առաջին անհրաժեշտության իրերի, դեղորայքի, հագուստի, կրթության, տրանսպորտային ու կոմունալ ծախսերի համար։ Մթերային զամբյուղի մեջ 40 անուն մթերք կա։

Նմանատիպ նյութեր