4683 դիտում
11:54 05-01-2019
Ուկրաինայի հայերի միությունը շնորհավորել է նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանին նշանակման կապակցությամբ
Ուկրաինայի հայերի միությունը շնորհավորեց Ուկրաինայում Հայաստանի նոր արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանին, տեղեկացնում է AnalitikaUA.net-ը:
Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Ուկրաինայի հայերի միությունը շնորհավորում է նորանշանակ դեսպանին` մաղթելով արդյունավետ և բեղուն աշխատանք` ի նպաստ երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների բարելավմանը»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Տիգրան Սեյրանյանը նշանակվել է Ուկրաինայում արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը `Կիեւ):
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, միակ կառույցն է, որը միավորում է Ուկրաինայում գործող բոլոր համայնքները և հայկական կազմակերպությունները։
Նմանատիպ նյութեր
5116 դիտում
23:38 02-05-2018
Ուկրաինայի հայերի միությունը Հայաստանի իրադարձությունների կապակցությամբ արտահերթ համաժողով է հրավիրում
Այս բաժնից
490 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
976 դիտում
11:59 27-01-2025
Շրջանառության մեջ է դրվում 20,000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը