19003 դիտում
18:21 26-12-2017
SHAMSHYAN.com-ը Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի պաշտոնում աջակցում է Սաթիկ Սեյրանյանին. վերջապես ծերակույտին կփոխարինի պրոֆեսիոնալ լրագրողը
Այսօր հայաստանյան առաջատար հեռուստաընկերությունների, տպագիր մամուլի, էլեկտրոնային լրատվամիջոցների մի խումբ լրագրողներ, խմբագիրներ և մեդիադաշտի ներկայացուցիչներ հայտարարություն են տարածել, որ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի պաշտոնում աջակցում են սիրված ու ճանաչված լրագրող Սաթիկ Սեյրանյանի թեկնածությունը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը միանում է լրատվական դաշտի պրոֆեսիոնալների այդ բանակին և նույնպես աջակցում է Ս. Սեյրանյանի թեկնածությունը:
«Դեկտեմբերի 28-ին կայանալու է Հայաստանի ժուռնալիստների միության համագումարը, որն ընտրելու է միության վարչության նոր կազմ եւ ղեկավար։ Հայաստանի լրագրողական հանրության համար այն կարեւոր իրադարձություն է, առավել եւս, որ վերջին երեք տասնամյակներում առաջին անգամ, կարծես, անցնելու է բաց, մրցակցային պայմաններում:
Ժուռնալիստների միությունը կարող է չափազանց կարեւոր դերակատարում ունենալ լրագրության ոլորտում տեղի ունեցող գործընթացներում եւ մարտահրավերներում։ Ինչպես բոլոր ոլորտներում, Զանգվածային լրատվության միջոցների բնագավառում էլ կան կուտակված տասնյակ խնդիրներ՝ խոսքի ազատության, օրենսդրական դաշտի բարելավում, IT հեղափոխության ազդեցություն, լրագրողական էթիկայի հետ կապված խնդիրներ, տպագիր եւ էլեկտրոնային մամուլին ուղղված մարտահրավերներ, լրագրողների հանդեպ ճնշումներ, եւ այլն:
Ժուռնալիստների միությունն այլ լրագրողական կազմակերպությունների հետ պետք է լինի այն հարթակը, որտեղ պետք է լուծվեն խնդիրներ, եւ առաջին հերթին՝ պետք է պաշտպանվեն լրագրողների իրավունքները եւ շահերը։
Մենք մեր ամբողջ գիտակից կյանքը նվիրել ենք լրագրությանը, սակայն Հայաստանի ժուռնալիստների միության անդամ չենք։
Մեր գործընկեր «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Սաթիկ Սեյրանյանը, ինչպես հայտնի է արդեն, առաջադրվելու է՝ որպես Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի թեկնածու։ Ինչպես բոլոր ոլորտներում՝ լրագրության ոլորտում եւս պարզապես անհրաժեշտություն է սերնդափոխությունը։
Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր աջակցությունն ենք հայտնում պրոֆեսիոնալ լրագրող Սաթիկ Սեյրանյանի թեկնածությանը՝ համոզված լինելով, որ նրա ղեկավարությամբ միությունը կարող է իր լրջագույն մասնակցությունն ունենալ ոլորտի խնդիրների բարձրաձայնմանը եւ լուծմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
1. Արամ Աբրահամյան- «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր
2. Տիգրան Հակոբյան- Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, հրապարակախոս
3. Հարություն Հարությունյան- Հանրային հեռուստաընկերության լրատվական քաղաքական հաղորդումների տնօրեն
4. Աննա Իսրայելյան- Առցանց «Առավոտի» խմբագիր
5. Մեսրոպ Մովսեսյան- Ա1+ հեռուստաընկերության նախագահ
6. Արամ Անանյան- «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն
7. Դմիտրի Պիսարենկո- «Sputnik-Արմենիա» լրատվական գործակալության եւ ռադիոյի ղեկավար
8. Արտակ Ալեքսանյան- «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական դեպարտամենտի ղեկավար
9. Պետրոս Ղազարյան- «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող
10. Գնել Նալբանդյան- «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական դեպարտամենտի գլխավոր խմբագիր եւ «NewMag» ամսագրի գլխավոր խմբագիր
11. Գեղամ Մանուկյան- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն
12. Գառնիկ Գեւորգյան- «168 Ժամ» թերթի փոխխմբագիր, 168.am կայքի գլխավոր խմբագիր
13. Արման Բաբաջանյան- 1in.am կայքի, «Ժամանակ-Երեւան» թերթի գլխավոր խմբագիր
14. Բաբկեն Թունյան- «168 Ժամ» թերթի եւ 168.am կայքի տնտեսական մեկնաբան, b4b.am կայքի հիմնադիր, խմբագիր
15. Հայկ Գեւորգյան- «Հայկական Ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան
16. Գագիկ Մկրտչյան- «Հայոց Աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող
17. Արմենիկա Կիվիրյան- NEWS.am-ի գլխավոր խմբագիր
18. Թագուհի Թովմասյան – «Ժողովուրդ» թերթի գլխավոր խմբագիր
19. Արամ Անտինյան- Tert.am-ի ղեկավար
20. Դավիթ Ալավերդյան – «ՄեդիաՄաքս» մեդիաընկերության գլխավոր խմբագիր
21. Արտակ Հերիքյան- Հանրային հեռուստատեսության «Օրակարգ» լրատվական ծառայության ղեկավար-պրոդյուսեր
22. Հովհաննես Կոսյան- Aysor.am-ի գլխավոր խմբագիր
23. Կարինե Քալանթարյան- Երեւանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի լրագրության դասախոս
24. Սամվել Մարտիրոսյան- մեդիա փորձագետ
25. Սպարտակ Սեյրանյան
26. Վասակ Դարբինյան
27. Արթուր Ազարյան- «Ճամփորդ» թերթի խմբագիր, լրագրող, հրապարակախոս
28. Ագնեսա Խամոյան- Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի հեղինակ, Yerkir.am կայքի խմբագիր
29. Շողեր Մաթեւոսյան- «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր
30. Սամվել Սարգսյան- «Հայաստանի Հանրապետություն» թերթի պատասխանատու քարտուղար, վաստակավոր լրագրող
31. Կարեն Զախարյան- «Դե-ֆակտո» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
32. Արթուր Խեմչյան- NEWS.am լրատվական վերլուծական գործակալության հայկական բաժնի խմբագիր
33. Արա Գալոյան- «168 Ժամ» թերթի տնտեսական մեկնաբան
34. Հակոբ Բադալյան- Lragir.am-ի քաղաքական մեկնաբան
35. Ռուզան Խաչատրյան- լրագրող
36. Արտակ Եղիազարյան- NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության համակարգող
37. Կոնստանտին Տեր-Նակալյան- Blognews.am կայքի գլխավոր խմբագիր
38. Լեւոն Սարդարյան- քաղաքական մեկնաբան
39. Գեւորգ Ավչյան- տնտեսական լրագրող
40. Աննա Բաղդասարյան- Տնտեսական լրագրողների ակումբի գործադիր տնօրեն
41. Ռուբեն Մեհրաբյան- Առցանց «Առավոտի» ռուսական բաժնի խմբագիր
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի