95243 դիտում
18:45 20-03-2020
6-րդ վարչությունից զանգել են Սաթիկ Սեյրանյանին ու պահանջել հեռացնել Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառման նյութը. Aravot.am
[url=https://www.aravot.am/2020/03/20/1101213/?fbclid=IwAR1IVZR3jh-ge32VJjxa_St2S6SCIYppNJuLpM5PV1-XHp62BuHIj_UTfJ8]Aravot.am[/url]-ը գրում է.
Ինչ արտակարգ դրություն է հայտարարվել, հայաստանյան ԶԼՄ-ների աշխատանքը խառնաշփոթի է վերածվել: ՀՀ կառավարության 16.03.2020թ. 298-Ն որոշման 23-րդ կետի համաձայն, ՀՀ-ում, ՀՀ-ից դուրս վարակման առկա եւ նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի,մեկուսացվածների քանակի, ինչպես նաեւ խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների համար սահմանափակումներ կան:
Պետք է միայն պարետատան կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվությանը հղում անել: Հիմա ԶԼՄ հրապարակումներին հետեւում են ու հերթով ահազանգում: Այս օրերի ընթացքում մի շարք կայքերից հորդորել են հեռացնել որոշ նյութեր, որոնք իրենց կարծիքով խուճապ են ստեղծում:
Ժուռնալիստների միության նախագահ, 168.am-ի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը մեր զրույցում ասաց. «Երեկ 6-րդ վարչությունից էին զանգել, նախ փորձել էին մեր աշխատակցի միջոցով կայքից նյութ հանել տալ՝ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառման հրապարակումը: Ես պահանջել եմ, որ միայն գրավոր ծանուցում լինի, որովհետեւ վաղը, մյուս օրը մենք պետք է հիմք ունենանք, իրենք պիտի հիմնավորեն, բացատրեն, թե ինչու են պահանջում հանել այդ նյութը: Կայքերում արդեն շիլաշփոթ իրավիճակ է, մի կայքին պարտադրում են հանել, մյուսն է դնում նույն նյութը: 6-րդ վարչությունից զանգեցին, ես ասացի՝ արտակարգ դրություն է, տնային պայմաններում ենք աշխատում՝ կարանտինում ենք ու անընդհատ նույն տեղում չեմ աշխատում»:
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/03/20/1101213/?fbclid=IwAR1IVZR3jh-ge32VJjxa_St2S6SCIYppNJuLpM5PV1-XHp62BuHIj_UTfJ8]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
8636 դիտում
10:11 17-10-2018
ՀՀԿ հայտնի քառյակին չեն զանգել, բայց նրանցից մեկը զանգել է ՔՊ-ին․ «Իրավունք»
Այս բաժնից
955 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան