211652_close_icon
views-count5267 դիտում article-date 10:08 05-01-2019

Այս փուլում շարունակելու եմ գործունեությունս Կոտայքի մարզպետի կարգավիճակում. Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ հրաժարվում է պատգամավորի մանդատից՝ գործունեությունը շարունակելով Կոտայքի մարզպետի կարգավիճակում։ «ՀՀ վարչապետի պաշտոնակատարի առաջարկով և մեր քաղաքական թիմի որոշմամբ այս փուլում շարունակելու եմ գործունեությունս Կոտայքի մարզպետի կարգավիճակում, ըստ այդմ՝ ինքնաբացարկ հայտնելով Ազգային Ժողովի պատգամավորի մանդատից։ Նշեմ, որ “Իմ քայլը” դաշինքից թիվ 10 ընտրատարածքի տարածքային (ռեյտինգային) ընտրական ցուցակից ԿԸՀ-ն այսօր գրանցել է հետևյալ գործընկերներիս՝ որպես ՀՀ ԱԺ պատգամավորներ․ 1. Միքայելյան Սասուն Մեխակի (Սասուն Միքայելյան/ Sasun Miqaelyan) 2. Հովհաննիսյան Վահե Սահակի (Վահե Հովհաննիսյան) 3. Հակոբյան Վաղարշակ Սոսի (Vagharshak Hakobyan) 4. Ստեփանյան Լիլիթ Սասունի (Լիլիթ Ստեփանյան): Շնորհավորում եմ մասնավորապես Կոտայքի մարզը ներկայացնող՝ ԱԺ պատգամավորի կարգավիճակ ստանձնած ընկերներիս և մաղթում արդյունավետ ու բեղուն գործունեություն՝ ի նպաստ Կոտայքի և նրա ՔԱՂԱՔԱՑՈՒ։ Վստահեցնում եմ․ մենք համատեղելու ենք մեր ջանքը, որպեսզի օր առաջ Կոտայքում ունենանք արժանապատիվ կյանք կառուցելու համար անհրաժեշտ բոլոր նախադրյալներն ու կայուն զարգացող բարեկարգ համայնքներ։ Եվ իհարկե, ևս մեկ անգամ ցանկանում եմ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ հայտնել Կոտայքի այն 20․934 Քաղաքացիներին, ովքեր իրենց քվեն վստահեցին ինձ՝ դրանով իրենց աջակցությունը հայտնելով իմ քաղաքական կուրսին ու պատվիրակելով ինձ՝ շարունակելու գործունեությունս նաև այս կարգավիճակում, որպես կոտայքցիների շրջանում լրջագույն քաղաքական հենարան ունեցող տարածքային կառավարման ինստիտուտի ներկայացուցիչ։ Ի գո՛րծ, հանուն ՀԱՅԱՍՏԱՆ պետության և նրա Քաղաքացու, հանուն #ԷտալոնայինԿոտայք-ի տեսլականի կյանքի կոչման»,- ասված է գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր