Չինաստանում փորձարկել են «բոլոր ռումբերի մոր» սեփական տարբերակը
Չինաստանի NORINCO պետական արդյունաբերական կորպորացիան ցույց է տվել ավիացիոն ռումբի նոր տեսակը՝ այն անվանելով «բոլոր ռումբերի մայր»։
Այդ մասին հայտնում է The Global Times-ը:
Նշվում է, որ անցյալ տարվա դեկտեմբերին ընկերությունը ռումբ է փորձարկել՝ չհրապարակված վայրում նետելով H-6K ռմբակոծիչից, ինչը հանգեցրել է մասշտաբային պայթյունի: Արկն իր հզորությամբ զիջում է միայն միջուկային ռումբին:
Հստակեցվում է, որ Չինաստանում այս ռումբն ամենահզոր ոչ միջուկային ռումբն է, իսկ դրա մի քանի տոննա քաշի պատճառով ռմբակոծիչն ամեն անգամ կարող է տանել միայն մեկ այդպիսի արկ: