2815 դիտում
13:51 24-11-2020
Հնդկաստանը փորձարկել է «Բրամոս» գերձայնային թևավոր հրթիռի վերգետնյա տարբերակը
Հնդկաստանը նոյեմբերի 24-ին Անդամանյան և Նիկոբարյան կղզիների տարածքից անցկացրել և «Բրամոս» գերձայնային թևավոր հրթիռի վերգետնյա տարբերակի փորձնական արձակումը: Հաղորդում է [url=https://timesofindia.indiatimes.com/india/india-kicks-off-multiple-live-tests-of-brahmos-supersonic-cruise-missile/articleshow/79380572.cms]Times of India[/url] հրատարակությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը:
«Հնդկաստանն այսօր անցկացրել է «Բրամոս» գերձայնային թևավոր հրթիռի վերգետնյա տարբերակի փորձնական արձակումը՝ Անդամանյան և Նիկոբարյան կղզիների տարածքից: Հրթիռի նշանակետը գտնվում է ուրիշ կղզում»,- հայտնել է հրատարակության զրուցակիցը:
Նա նշել է, որ «Բրամոս» հրթիռի հարվածի հեռավորությունն այժմ ավելացել է մինչև ավելի քան 400 կիլոմետր:
Նշվում է, որ այս շաբաթ Հնդկաստանի բանակը պլանավորում է անցկացնել «Բրամոս» հրթիռի արձակում նավից կամ ինքնաթիռից: Ռուս-հնդկական «ԲրաՄոս» ձեռնարկությունը ստեղծվել է 1998 թվականին և անվանվել է Բրահմափութրա գետի և Մոսկվայի պատվին: Արտադրում է համանուն թևավոր հրթիռներ, ինչպես նաև արձակման կայանքներ, հրթիռների կառավարման համակարգեր, սարքավորում է պահեստարաններ, պատասխանատու է անձնակազմերի ուսուցման, հրթիռների վերանորոգման և արդիականացման համար:
Նմանատիպ նյութեր
1307 դիտում
15:37 19-02-2015
Ռուսաստանը և Հնդկաստանը կստեղծեն առաջին համատեղ գերձայնային հրթիռը
1184 դիտում
12:41 12-12-2014
Չինաստանը փորձարկել է WU14 գերձայնային հրթիռը
Այս բաժնից
1189 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1558 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1078 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել