Չինաստանում գերժամանակակից ավտոբուս են փորձարկել. նոր տրանսպորտային միջոցի համար չեն լինի խցանումներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չինաստանում սկսվել են՝ դեռևս մայիսին ներկայացված գերժամանակակից ավտոբուսի փորձարկումները, որը կօգնի խուսափել խցանումներից:
Նոր փոխադրամիջոցը ստացել է TEB-1 անվանումը: Առաջին թեստ դրայվը կայացել է Հեբեյ նահանգում:
Հայտնի է, որ ավտոբուսն ունի 30 մ երկարություն, 4.6 մ բարձրություն և 7.9 մ լայնություն: Մինչդեռ դրա տակ կա 2 մ բարձրությամբ ազատ տարածք, որտեղով անարգել կարող են անցնել մյուս փոխադրամիջոցները:
Նշվում է, որ ավտոբուսը նախատեսված է 300 ուղևորի համար:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/05/24/86102/]Հիշեցնենք[/url], որ մայիսին Չինաստանում High-Tech Expo 2016 միջազգային ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել էր ապագայի ավտոբուսի նախագիծը:
Գերժամանակակից տրանսպորտային միջոցի համար չեն լինի խցանումներ, ինչը մեծ առավելություն է Չինաստանի բնակչության համար: