26204 դիտում
13:26 22-05-2022
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. մի քանի տոննա թղթով բարձված DAF-ի կցորդիչը Ուշիի ոլորաններում պոկվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Համբարձում Բ.-ն իր վարած DAF մակնիշի բեռնատար կցորդիչով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում ընթանալիս է եղել, երբ կցորդիչը պոկվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ճանապարահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի սպայական դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ա. Աղաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Կցորդիչը բարձված է եղել մի քանի տոննա թղթով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+