Հռոմի պապը միասնության ու խաղաղության կոչ է հնչեցրել
Քաղաքականությունը միայն ղեկավարների մենաշնորհը չէ, որոշումների կայացմանը պետք է բոլորը մասնակցեն, հայտարարել է Հռոմի պապ Ֆարնցիսկոսը այս տարվա առաջին ուղերձում: Հաղորդում է [url=https://www.vaticannews.va/hy/pope/news/2019-01/hy-pope-angelus-01-01-19.html]«Վատիկանի ռադիոն»[/url]։
Դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր հավատացյալներին՝ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ընդգծել է՝ մենք բոլորս ենք պատասխանատու մեր «քաղաքում» տիրող վիճակի համար:
Միասնության ու խաղաղության կոչում Ֆրանցիսկոսը հատուկ ձոն է ներբողել մայրութանը։
«Մենք բոլորս պետք է օրինակ վերցնենք մայրերից, և նրանցից սովորենք, որ հերոսությունը ինքնանվիրման մեջ է, ուժը՝ կարեկցանքի, իմաստությունը՝ հեզության»,֊ ասել է Հռոմի պապը: