Հռոմի Պապը Պուտինին կոչ է արել հետևել Ուկրաինայում խաղաղության հասնելու անկեղծ մտադրություններին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վատիկանում հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ: Կրեմլի ղեկավարը Հռոմ է ժամանել Միլանից, որտեղ վարչապետ Մաթեո Ռենցիի հետ բացել է Ռուսաստանի Ազգային օրը «Էքսպո 2015» ցուցահանդեում:
Հովվապետը Պուտինին կոչ է արել հետևել Ուկրաինայում խաղաղության հասնելու անկեղծ մտադրություններին: Նրանք քննարկել են նաև Մերձավոր Արևելքում` մասնավորապես Սիրիայի հակամարտության պայմաններում քրիստոնյաների վիճակին վերաբերող հարցեր:
Նշենք, որ Վլադիմիր Պուտինը Հռոմի Պապին նվիրել է ոսկեզօծ պաննո Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարի պատկերմամբ: