Հռոմի պապը Հայաստանին ու Թուրքիային հաշտության կոչ է արել և աղոթել ԼՂ-ում խաղաղության համար. Al Jazeera
Թող Աստված օրհնի ձեր ապագան և Հայաստանի ու Թուրքիայի ժողովուրդներին հաշտության ուղու վրա կանգնեցնի: Եվ թող խաղաղություն հաստատվի նաև Լեռնային Ղարաբաղում:
Հռոմի պապն այս մասին ասել է Երևանում կայացած միջեկեղեցական աղոթքի ժամանակ, նշում է Al Jazeera միջազգային հեռուստաընկերության կայքը:
Արաբական աղբյուրը նշել է նաև, որ Հռոմի Սրբազան Քահանայապետի այս խոսքերից հետո բոլոր հավաքվածները բարձր ծափահարել են: