211652_close_icon
views-count916 դիտում article-date 16:54 12-11-2023

Հռոմի պապը Մերձավոր Արևելքի համար կրկին խաղաղության կոչ է արել

Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում: Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Թող լռեն զենքերը։ Բավական է»,- ասել է պոնտիֆիկոսը՝ կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ։

Նա նշել է, որ Գազայում անհրաժեշտ է անհապաղ օգնություն ցուցաբերել վիրավորներին, պաշտպանել ապաստարանները, ավելի շատ մարդասիրական օգնություն ուղարկել հյուծված բնակչությանը, ազատ արձակել պատանդներին, որոնց թվում շատ են ծերերն ու երեխաները․

«Յուրաքանչյուր մարդու կյանք՝ լինի քրիստոնյա, հրեա, մուսուլման, սուրբ է»,- հավելել է Հռոմի պապը։

Նմանատիպ նյութեր