211652_close_icon
views-count4268 դիտում article-date 19:59 01-01-2019

Տոկիոյում «Աում Սինրիկյե» նեոկրոնական կազմակերպության համակիրը վրաերթի է ենթարկել հետիոտններին

Տոկիոյում 21-ամյա մի տղամարդ վրաերթի է ենթարկել հետիոտններին, բողոքելով մի շարք երկրներում արգելված «Աում Սինրիկյե»-ի անդամների մահապատժի դեմ: Վիրավորվել է 9 մարդ, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում: Հաղորդում է [url=https://www.svoboda.org/a/29686598.html]svoboda.ru[/url]-ն։ Տեղեկացվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հարաձյուկու զբոսաշրջային թաղամասում: Կասկածյալը ձերբակալվել է: ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, նրա մեքենայում հայտնաբերվել է շատ կերոսին: Այս տարվա ամռանը Ճապոնիայում մահապատժ են ենթարկվել «Աում Սինրիկյե»-ի հիմնադիր Սյոկու Ասահարուն (կեղծանունը՝ Տիձյու Մացումոտո) և կազմակերպության 12 անդամները: Նրանք մեղավոր են ճանաչվել ահաբեկչական գործողությունների նախապատրաստման և կազմակերպման մեջ:

Նմանատիպ նյութեր