211652_close_icon
views-count37933 դիտում article-date 19:22 01-01-2019

Մոսկվայում հունվարի 1-ից ներգաղթյալների համար աշխատանքային արտոնագրի արժեքը կբարձրանա

Մոսկվայում հունվարի 1-ից միգրանտների համար աշխատանքային արտոնագրի արժեքը 4,5 հազարից մինչև 5 հազար ռուբլի կբարձրանա, հաղորդում է [url=https://ria.ru/20190101/1548974673.html]ria.ru[/url]-ն: 2018 թվականի նոյեմբերի վերջին Մոսկվայի քաղաքային դուման համապատասխան փոփոխություններ էր կատարել և հաստատել: Մոսկվայի քաղաքային դումայի տնտեսական քաղաքականության և ֆինանսների հանձնաժողովի նախագահ Լյուդմիլա Գուսեւայի կարծիքով՝ մայրաքաղաք պետք է գան աշխատանքային միգրանտներ, որոնք Մոսկվայում աշխատելու համար համապատասխան կրթություն և հնարավորություն ունեն: Ավելի վաղ նա նշել էր, որ օտարերկրացիների համար արտոնագրի բարձրացման միջոցը կարող է ավելացնել երկրի բյուջեն, իսկ ստացված միջոցները կուղղվեն սոցիալական կարիքների համար: Մոսկվայի քաղաքային դումայի հետ գրեթե միաժամանակ աշխատանքային արտոնագրի արժեքի բարձրացման մասին որոշում է ընդունել Մոսկվայի մարզային դուման: 2019 թվականի հունվարի 1-ից արտոնագիրը 450 ռուբլիով կավելանա՝ կազմելով 4750 ռուբլի:

Նմանատիպ նյութեր