4853 դիտում
17:16 01-01-2019
Ֆիլիպիններում հորդառատ անձրևների և սողանքների պատճառով զոհերի թիվը հասել է 75-ի
Ֆիլիպիններում «Ուսման» արևադարձային դեպրեսիայի պատճառով առաջացած հորդառատ անձրեւների և սողանքների պատճառով զոհերի թիվը հասել է 75-ի: Հաղորդում է [url=https://edition.cnn.com/2018/12/31/asia/philippines-storm-usman-intl/index.html]CNN[/url]-ը՝ վկայակոչելով Ռիսկերի նվազեցման եւ աղետների կառավարման ազգային խոհրդրի (NDRRMC) ներկայացուցիչ Էդգար Պոսադասային:
Ավելի վաղ հաղորդվում էր 61 զոհի և 18 անհետ կորածների մասին:
Պոսադասայի խոսքով՝ 75-ից 59-ը մահացել է V տարածաշրջանում (Բիկոլյան շրջան), 13-ը՝ VIII տարածաշրջանում (Արևելյան Վիսայի) և երեքը՝ երկրի մյուս շրջաններում: Ընդհանուր առմամբ ավելի քան 191 հազար մարդ հայտնվել է աղետի հարվածի տակ, 16-ը անհետ կորել է:
Նա հավելել է, որ զոհերի թիվը ստուգման և հաստատման կարիք ունի և պաշտոնական չէ, քանի որ NDRRMC-ը շարունակում է տարբեր շրջաններից տվյալներ ստանալ:
Նմանատիպ նյութեր
5754 դիտում
15:31 09-07-2017
Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
2264 դիտում
09:30 12-08-2019
Հնդկաստանում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 147-ի. կան բազմաթիվ անհետ կորածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3336 դիտում
15:37 08-07-2018
Ճապոնիայում հորդառատ անձրևների զոհերի թիվը անցել է 75-ը
Այս բաժնից
496 դիտում
12:02 05-05-2024
Պուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ Զատիկի կապակցությամբ
529 դիտում
11:17 05-05-2024
Ռուսաստանի հետ բանակցությունների դուռը բաց է. Մակրոն