211652_close_icon
views-count1769 դիտում article-date 14:17 30-12-2018

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Դեկտեմբերի 30-ին, ժամը 00:38-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքից արգելափակումից դուրս են բերել Mercedes-Benz ML մակնիշի ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր