211652_close_icon
views-count851 դիտում article-date 11:11 28-12-2018

Երևանում և 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00–16։00 Անդրանիկի փ. 71 շենքը, 10։30–16։30 «Հին Երևան» պանդոկը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արարատի մարզի՝ 10։30-14։30 Արտաշատ քաղաքի Շահումյան փ. 36 շենքը, Գայի, Գոլեցյան փողոցները մասնակի, 10։00-15։00 Ազատաշեն, Խաչփառ գյուղերը մասնակի, 11։00-15։00 Արևաշատ գյուղը մասնակի, 15։00-16։00 Հնաբերդ գյուղը մասնակի, Կոտայքի մարզի՝ 10։00-16։00 Աբովյան քաղաքի 8-րդ միկրոթաղամասը մասնակի, Ձորաղբյուրի և Ջրվեժի ամառանոցները մասնակի, հարակից արտադրական տարածքները և ոչ բնակիչ-բաժանորդները, 13։00-15։00 Գետարգել գյուղը մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Գետարգել գյուղի «Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման» կենտրոնը և «Ֆիրմա Նյու» ՍՊ ընկերությունը, Գեղարքունիքի մարզի՝ 11։00-14։00 Նորաշեն գյուղը մասնակի, Տավուշի մարզի՝ 10։00-11։00 Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղին և Թեղուտ գյուղը: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Նմանատիպ նյութեր