211652_close_icon

Լիոնել Մեսի. Զարմացած չեմ, որ «Ռեալին» պակասում է Ռոնալդուն

views-count2040 դիտում article-date 15:24 27-12-2018
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին անդրադարձել է «Ռեալից» Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալու փաստին: «Մրցաշրջանի մեկնարկում ես արդեն ասել էի, որ «Ռեալը» մեծ ակումբ է, աշխարհում լավագույններից մեկը: Նրանք հիանալի շատ խաղացողներ ունեն, սակայն Ռոնալդուի հեռանալը կազդեր ցանկացած թիմի վրա: Դրանում զարմանալի ոչինչ չկա, նա գոլեր շատ է խփում և թիմի համար շատ բան է անում: Զարմացած չեմ, որ «Ռեալին» դժվար է առանց Ռոնալդուի: Սակայն բոլոր դեպքերում, «Ռեալը» մնում է աշխարհի լավագույն ակումբներից մեկը՝ հիանալի կազմով: Հրաշալի էր Կրիշտիանուի հետ նույն լիգայում խաղալ, նա հոյակապ խաղացող է, սակայն այժմ ես կենտրոնացած եմ իմ թիմի վրա», ասել է Մեսին:

Նմանատիպ նյութեր