Լիոնել Մեսի. Չեմ հեռանա Արգենտինայի հավաքականից, եթե նույնիսկ չհաղթենք ԱԱ-2018-ում
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին հայտնել է, թե ինչ ակնկալիքներ ունի 2018թ. աշխարհի առաջնությունից:
«Առաջին քառյակում տեղ գրավելը կնշանակի, որ մենք հաջող առաջնություն ենք անցկացրել: Արգենտինան արժանի է այնտեղ հայտնվել իր մեծ պատմության շնորհիվ: Թեպետ դրա համար հսկայական ջանքեր կպահանջվեն, սակայն կարծում եմ, որ մենք նորից քառյակում կլինենք:
Եթե մենք նույնիսկ չհաղթենք աշխարհի առաջնությունում, ես հավաքականից չեմ հեռանա: 2016-ին ես անմիջապես փոշմանեցի, երբ հայտարարեցի հեռանալու մասին: Դա սխալ ազդակ էր երիտասարդության և բոլոր այն մարդկանց համար, ովքեր պայքարում են իրենց երազանքների համար: