Անգլիա. «Արսենալը» նորից սայթաքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Արսենալը» արտագնա խաղում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Բրայթոնի» հետ:
Հանդիպումը շատ հաջող սկսվեց ոնդոնցիների համար. արդեն 7-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Օբամեյանգը: 35-րդ րոպեին Լոկադիան հավասարեցրեց հաշիվը և այս հաշիվն այդպես էլ չփոխվեց մինչև խաղի վերջը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր մասնակցում հանդիպմանը վնասվածքի պատճառով:
Այս խաղից հետո Էմերիի ֆուտբոլիստները 38 միավորով 4-րդն են, 37 միավոր և 1 խաղ պակաս ունի «Չելսին»: