211652_close_icon
views-count2190 դիտում article-date 23:16 25-12-2018

Ոստիկանությունում տեղի ունեցավ տարածքային բաժինների պետերի մասնագիտական պարապմունքների ստուգարք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 24-ից տեղի ունեցավ ոստիկանության տարածքային բաժինների պետերի մասնագիտական պարապմունքների ստուգարքը: Հանձնաժողովի անդամները, որոնք ՀՀ ոստիկանության պետի տեղակալներն են, գլխավոր վարչությունների ու վարչությունների պետեր, մասնագիտական հարցեր են ուղղում ոստիկանության տարածքային բաժինների պետերին: Հանձնաժողովի նախագահը ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանն է: Մասնակցում էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա բաժինների պետերը: Ոստիկանության տարածքային բաժինների պետերը պարբերաբար մասնակցում են տարբեր թեմաներով մասնագիտական պարապմունքների, որոնք ըստ ուղղվածությունների վարում են ոստիկանության պետի տեղակալները կամ համապատասխան վարչության պետերը: Ոստիկանության այն պաշտոնյաները, որոնք անբավարար կգնահատվեն հանձնաժողովի կողմից, որոշ ժամանակ անց հնարավորություն կստանան ևս մեկ անգամ մասնակցելու ստուգարքի, որը կանցկացվի ՀՀ ոստիկանության պետի ներկայությամբ: Արդյունքները կներկայացնենք առաջիկայում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր