211652_close_icon
views-count3431 դիտում article-date 22:30 20-12-2018

Ոստիկանությունում տեղի ունեցավ տարածքային բաժինների պետերի մասնագիտական պարապմունքների ստուգարք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 20-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ոստիկանության տարածքային բաժինների պետերի մասնագիտական պարապմուքնների ստուգարք: Հանձնաժողովի անդամները, որոնք ՀՀ ոստիկանության պետի տեղակալներն են, գլխավոր վարչությունների ու վարչությունների պետեր, մասնագիտական հարցեր են ուղղում ոստիկանության տարածքային բաժինների պետերին: Հանձնաժողովի նախագահը ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանն է: Ստուգարքին մասնակցում էին ոստիկանության Լոռու, Կոտայքի և Արմավիրի մարզային վարչությունների ենթակա բաժինների պետերը: Ոստիկանության այն պաշտոնյաները, որոնք անբավարար կգնահատվեն հանձնաժողովի կողմից, որոշ ժամանակ անց հնարավորություն կստանան ևս մեկ անգամ մասնակցել ստուգարքի, որը կանցկացվի ՀՀ ոստիկանության պետի ներկայությամբ: Ստուգարքները կտևեն 3 օր և կմասնակցեն հանրապետության ոստիկանության տարածքային բոլոր բաժինների պետերը: Արդյունքներն ամփոփելուց հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր