«Բարսելոնան» Ռայոլայի պատճառով կհրաժարվի ձեռք բերել դե Լիգտին
«Բարսելոնան» մտադիր է դուրս գալ «Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտի տրանսֆերի շուրջ բանակցություններից:
19-ամյա ֆուտբոլիստի գործակալը Մինո Ռայոլան է, որը մտադիր է աճուրդ կազմակերպել դե Լիգտին հավակնող թիմեր միջև:
Ռայոլան ցանկանում է հոլանդացուն վաճառել այն ակումբին, որը ամենաբարձր աշխատավարձը կառաջարկի: Բացի «Բարսային», դե Լիգտին ցանկանում են ձեռք բերել «Յուվենտուսը» և «Բավարիան»:
Ամռանը «Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել նաև «Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին:
Կատալոնական ակումբի ղեկավարության կարծիքով, եթե դե Լիգտն ավելի շատ վաստակի, քան՝ Յոնգը, ապա դա կարող է բացասական մթնոլորտ ստեղծել:


