211652_close_icon
views-count2862 դիտում article-date 18:44 16-06-2015

«Ռոման» Մխիթարյանի հարցով բանակցություններ է վարել Մինո Ռայոլայի հետ

Իտալական «Ռոման» մտադիր է նոր մրցաշրջանից առաջ լրջորեն ուժեղացնել կազմը, հայտնել է իտալական [url=http://www.tuttomercatoweb.com/serie-a/roma-movimenti-in-attacco-spuntano-mkhitaryan-e-lacazette-690694]Tuttomercatoweb.com[/url] մարզական կայքը: Նշվում է, որ ամենայն հավանականությամբ, թիմը կլքի հարձակվող Ժերվինյոն, ինչի պատճառով «Ռոմայի» հայացքը ուղղվել է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Կայքը հայտնել է, որ «Ռոմայի» մարզական տնօրեն Վալտեր Սաբատինին արդեն հանդիպում է ունեցել Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ: Իտալական ակումբը հույս ունի Մխիթարյանի հետ միասին ձեռք բերել «Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լյակազետին, որը դարձավ Ֆրանսիայի վերջին առաջնության գլխավոր ռմբարկուն: Թերևս Իտալիայի փոխչեմպիոնը մտադիր է ստեղծել Մխիթարյան-Լյակազետ հարձակողական տանդեմը:

Նմանատիպ նյութեր