211652_close_icon
views-count1367 դիտում article-date 14:15 25-12-2018

Ընդլայնվում է հայ-ճապոնական համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության ոլորտում

Այսուհետ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը (ՍՊՏԾ) կհամագործակցի ճապոնական Challenge ընկերության հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, վերջինս մասնավոր ընկերություն է, որը մասնագիտացված է երկրաշարժերի վաղ ազդարարման համակարգերի ստեղծման և ներդրման ոլորտում: Համագործակցութան շրջանակներում նախատեսվում է ՀՀ տարածքում իրականացնել ճապոնական կազմակերպության կողմից տրամադրված սարքերի փորձարկում, իսկ դրական արդյունքի դեպքում` սարքերի տեղակայում և կիրառում: Վաղ ազդարարման ճապոնական EQGuard III սարքի աշխատանքը հիմնված է սեյսմիկ երկայնական P ալիքի հայտնաբերման և ազդանշանային համակարգի միացման սկզբունքի վրա: Սարքը կարող է տարբերել սեյսմիկ ալիքները միջավայրի աղմուկից, ունի մասնագիտացված ծրագրային ապահովում, ինչպես նաև ձայնային ազդանշանային համակարգ: Այն ավտոմատ կերպով տեղեկացնում է արտակարգ դրության մասին մինչև երկրաշարժի հիմնական ցնցումը, ունի կարգավորումներ, որոնք թույլ են տալիս անջատել տվյալ տարածքի կամ շինության գազամատակարարումը և էլեկտրասնուցումը: Challenge ընկերության կողմից ՍՊՏԾ-ին փորձարկումների համար տրամադրվել է EQGuard III յոթ սարք: Դրանք արդեն տեղադրվել են Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում, Ստեփանավանում, Վարդենիսում, Գորիսում և Երևանում, իսկ մյուսները ՍՊՏԾ-ն կտեղադրի ՀՀ տարբեր վայրերում:

Նմանատիպ նյութեր