1102 դիտում
23:26 18-06-2015
Հանդիպում ՀՀ ՏԿԱԻՆ-ում. ընդլայնվում է հայ-ճապոնական համագործակցությունը
Հունիսի 18-ին ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանն ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) գլխավոր գրասենյակի Միջին Ասիայի և Կովկասյան երկրների վարչության պետ Վակուի Ակիոկոյին:
Հանդիպման նպատակն էր ՏԿԱԻՆ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ քննարկել ՏԿԱԻ նախարարության կողմից գործակալությանը ներկայացված «Հրշեջ սարքավորումների բարելավում» դրամաշնորհային ծրագրի հայտի մանրամասները: Նախարարությունը դիմել էր գործակալությանը, որպեսզի այն տեխնիկական աջակցություն ցուցաբերի Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզերի 18 փրկարարական ստորաբաժանումների հրշեջ-փրկարարական սարքավորումների նորացման աշխատանքներում:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց դրամաշնորհային ծրագրի հայտը ճշգրտումներից հետո վերանայել և հուլիսի կեսերին նորից ներկայացնել JICA-ի քննարկմանը: Իսկ մինչ այդ՝ վաղը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության տարածաշրջանային ներակայացուցիչ Վ. Ակիոկոն Ռուս-հայկական հումանիտար արձագանքման համատեղ կենտրոնի պետ Պ. Գյոզալյանի ուղեկցությամբ կմեկնի Սյունիք՝ հրշեջ սարքավորումների վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Հանդիպման ավարտին հյուրերը եղան ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, ծանոթացան հրդեհների արձագանքման գործընթացին:
Նմանատիպ նյութեր
1406 դիտում
14:15 25-12-2018
Ընդլայնվում է հայ-ճապոնական համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության ոլորտում
1514 դիտում
21:51 26-12-2018
Ընդլայնվում է հայ-ճապոնական համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության ոլորտում
Այս բաժնից
979 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին
925 դիտում
15:16 06-02-2025
Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
1351 դիտում
14:33 06-02-2025
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի