ՀՀ ԱԱԾ-ն խորհուրդ է տալիս ՀՀ-Վրաստան և հակառակ ուղղությամբ մուտք ու ելք կատարել նաև պետական սահմանի «Բավրա», «Գոգավան» անցման կետերով
ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի ծանրաբեռնվածության պատճառով, խցանումներից և ժամանակի անհարկի կորստից խուսափելու նպատակով, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զերքերը խորհուրդ է տալիս մարդատար և բեռնատար ավտոմեքենաներով Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ մուտք ու ելք կատարել պետական սահմանի նաև «Բավրա», «Գոգավան» անցման կետերով:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերից: