Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
Դեկտեմբերի 23-ին, ժամը 11:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 5-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մ. Գ.-ին (ծնված 1938 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: