Ահաբեկչություն Սոմալիում. զոհվել է 13 մարդ, 17-ը՝ վիրավորվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի նախագահական նստավայրի մերձակայքում երկու հզոր պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով, զոհվել է 13 մարդ, եվս 17-ը վիրավորվել է:
Նստավայրի շուրջ տարածքն այժմ շրջապատված է, դեպքի վայրում աշխատում են շտապօգնության բժիշկները:
Հաղորդվում է, որ զոհվածների թվում են հեռուստատեսության աշխատակիցները. լրագրող, օպերատոր և նրանց անվտանգությունը ապահովող երկու աշխատակից: Բացի նրանցից, զոհվել է 5 զինծառայող:
Առաջին պայթյունը տեղի է ունեցել նախագահական նստավայրից մոտ 500 մետր հեռավորության վրա, երկրորդը՝ մի քանի րոպե անց:
Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա վերցրել է «Աշ-Շաբաբ» ծահրահեղական խմբավորումը: